գլխավոր Առողջություն Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել ձեռքերի...

Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ առողջական ինչ խնդիրներով կարող է պայմանավորված լինել ձեռքերի թմրածությունը

Ձեռքերի թմրածությունը բավական հաճապ հանդիպող խնդիր է, որը մարդիկ շատ դեպքերում անուշադրության են մատնում, սակայն ռուս հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նախազգուշացրել է, որ առաջին հայացքից անկարևոր թվացող այս խնդիրը կարող է հուշել մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև բավական վտանգավոր ախտաբանությունների մասին։

Ինչպես նշել է մասնագետը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում, ձեռքերի մատների ու դաստակների թմրածության ամենատարածված պատճառը թունելային համախտանիշն է, որը զարգանում է դաստակի նյարդի սեղմվածության պատճառով։

Բացի այդ, հաճախ ձեռքերի թմրածություն է ախտորոշվում նաև ուսահոդի շարժումներն ապահովող մկանների հետ կապված խնդիրների դեպքում։ Սովորաբար այս խնդրով պայմանավորված թմրածություն է նկատվում ինչ-ինչ պատճառներով տևական ժամանակ ձեռքերը բարձր դիրքով պահող անձանց, օրինակ՝ ավտոմեխանիկների կամ որոշ մարզիկների մոտ։ Ընդ որում՝ այս դեպքում ցավը հստակ տեղայնացում չի ունենում։

Սուր ցավ կարող է նկատվել նաև Էպիկոնդիլիտի դեպքում, որը հայտնի է նաև «թենիսիստի արմունկ» անվանումով։ Այս խնդիրն առաջին հերթին կապված է ջլերի ձգման ու բորբոքման հետ և առավել հաճախ հանդիպում է մարզիկների մոտ։