գլխավոր Շոուբիզնես Ինչպե՞ս է Ժերար Պիկեն արձագանքել իրենց բաժանման մասին Շակիրայի խոսքերին

Ինչպե՞ս է Ժերար Պիկեն արձագանքել իրենց բաժանման մասին Շակիրայի խոսքերին

Ամռան սկզբին Շակիրան և նրա սիրելին՝ Ժերար Պիկեն, բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Զույգի բաժանումը առանց հակասությունների չի անցել: Այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հանրային միջոցառման ժամանակ հայտնվեց իր 23-ամյա նոր զուգընկերուհու հետ, երգչուհին հարցազրույց է տվել, որում անկեղծորեն խոսել է ֆուտբոլիստիվ բաժանվելու մասին։ Եվ, ինչպես գրում է La Vanguardia-ն՝ վկայակոչելով ինսայդերներին, Ժերարին (մեղմ ասած) դուր չի եկել նախկինի խոստովանությունը։

Աղբյուրները նշում են, որ մարզիկը կատաղել է, երբ կարդացել է հարցազրույցը: Նրան հատկապես դուր չի եկել այն, որ Շակիրան ասում է, որ իր կարիերան զոհաբերել է իր ու երեխաների համար։ Նրա կարծիքով՝ երգչուհին պարզապես զոհ է ձևանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այժմ նախկին զույգը լուծում է խնամակալության հարցը։ Բաժանումից հետո Շակիրան որդիների հետ պատրաստվում էր Իսպանիայից տեղափոխվել ԱՄՆ, սակայն դա դուր չի եկել Պիկեին։ Ֆուտբոլիստը որոշել է առաջ քաշել իր պայմանները. «Բարսելոնայի» պաշտպանը համաձայնել է իր ժառանգներին տալ Շակիրային 400 հազար եվրոյի և տարեկան հինգ առաջին կարգի թռիչքների (Իսպանիա-Ամերիկա) դիմաց։