գլխավոր Քաղաքականություն Ինֆորմացիայի միակ տերը Փաշինյանն է. ՀՀ առաջին նախագահն առաջարկում է ձեռք մեկնել...

Ինֆորմացիայի միակ տերը Փաշինյանն է. ՀՀ առաջին նախագահն առաջարկում է ձեռք մեկնել վարչապետին

Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից, որը սպասվում է Ադրբեջանի հետ։

«Դա միամտություն է.ով էլ գա, գուցեև ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Դուք չգիտեք, քանի որ այդ ինֆորմացիային չեք տիրապետում։ Ինֆորմացիայի միակ տերը Փաշինյանն է»,–ասել է Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` պետք է նախ այդ ինֆորմացիային տիրապետել, հետո նոր միայն փորձել հասկանալ, թե արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի լավ լուծումներ կան։ Նա նշել է, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, հիմա խնդիրն այն է, որ այդ բոլոր վատ լուծումներից ընտրենք պակաս ցավալին։

«Փաշինյանն էլ է այդ փաստաթղթից վախենում, որովհետև գիտի, որ ինչ էլ ստորագրի` ասելու են դավաճան, թուրք»,–ասել է նա։