գլխավոր Քաղաքականություն Սպասվում են ցավոտ լուծումներ, որոնք ոչ մեկի քիմքին հաճո չեն լինելու. Լևոն...

Սպասվում են ցավոտ լուծումներ, որոնք ոչ մեկի քիմքին հաճո չեն լինելու. Լևոն Տեր–Պետրոսյան

Ստեղծված իրավիճակում Հայաստանին սպասվում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ,և դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով, սակայն, այս պահին այլընտրանք չկա։

«Մենք գտնվում ենք մի այնպիսի ճակատագրական իրավիճակում, երբ նախկին հակասությունները, վեճերը պետք է մի կողմ դնել։ Պահանջվում է երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև»,–ասել է ՀՀ առաջին նախագահը։

Նրա խոսքով` երկխոսության է պետք նստել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես` թե Ռուսաստանը մեզ ինչ է առաջարկում, Թուրքիան ու Ամերիկան ինչ են առաջարկում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք և կոնֆիդենցիալ լինի այդ ամենը»,–ասել է նա։