գլխավոր Ժամանց «Ավատար»-ի վերաթողարկումը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը

«Ավատար»-ի վերաթողարկումը գլխավորել է համաշխարհային կինովարձույթը

Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բլոկբասթերի մեկնարկն աշխարհում նորովի է տրվել։ Հանգստյան օրերին հաջողվել է հավաքել 30,5 միլիոն դոլար եւ առաջ անցնել նոր՝ «Մի անհանգստացիր, արեւ» թրիլլերին (30,2 միլիոն դոլար):

ԱՄՆ-ում «Արեւ»-ը զբաղեցրել է առաջին տեղը (19,2 մլն դոլար), իսկ «Ավատար»-ն իջել է երրորդ հորիզոնական (10 մլն դոլար): «Ավատար»-ի՝ որպես պատմության մեջ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմի ընդհանուր գումարն աճել է մինչեւ 2,877 միլիարդ դոլար։

Դեկտեմբերին կհաջորդի «Ջրի ճանապարհը» ժապավենի շարունակությունը: Զուգահեռաբար Քեմերոնը պատրաստում է Ավատարի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերը։