գլխավոր Աշխարհ Ֆրանսիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել լիճը

Ֆրանսիայում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել լիճը

Արևմտյան Ատլանտյան ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել ֆրանսիական օդանավակայանի թռիչքուղուց և սահել դեպի լիճը: Այդ մասին գրում է Dail Mail-ը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանից թռչող Boeing 737-ը անհաջող վայրէջք է կատարել Մոնպելյեում, ինքնաթիռը բաց է թողել թռիչքուղու կանգառը և այնտեղից գլորվել լիճը։
Նշվում է, որ փրկարարները ինքնաթիռից դուրս են բերել երեք մարդու, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայր են ժամանել օդային հետախուզական խմբի անդամները, սկսվել է հետաքննություն։ Օդանավակայանի իշխանությունները անորոշ ժամանակով փակել են օդանավակայանը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, հաղորդվել էր, որ Միլանից Նեապոլ թռչող ինքնաթիռը կայծակի հարված է ստացել։ Ինքնաթիռում եղել է 90 ուղևոր, նրանցից ոչ ոք կամ անձնակազմի անդամները չեն տուժել։