գլխավոր Գլխավոր «Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ»․ Արայիկ Հարությունյան

«Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ»․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»: