գլխավոր Տեխնո Apple-ը iPhone-ի արտադրությունը տեղափոխում է Չինաստանից Հնդկաստան

Apple-ը iPhone-ի արտադրությունը տեղափոխում է Չինաստանից Հնդկաստան

Ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան հայտարարել է iPhone 14-ի արտադրությունը Հնդկաստանում սկսելու որոշման մասին, այս մասին հայտնում է Reuters-ը, փոխանցում է Lenta.ru-ն։
Վերլուծաբանները ենթադրում են, որ որոշումը կարող է կապված լինել Պեկինի և Վաշինգտոնի միջև աճող լարվածության պայմաններում արտադրության մեծ մասը Չինաստանում պահելու քաղաքական ռիսկերի հետ: Բացի այդ, Հնդկաստանը սմարթֆոնների երկրորդ շուկան է Չինաստանից հետո։
Ըստ J.P. Morgan-ի, մինչև տարեվերջ Apple-ը կտեղափոխի իր iPhone 15-ի արտադրական հզորության մոտ հինգ տոկոսը Հնդկաստան, իսկ մինչև 2025 թվականը Հնդկաստանը կարող է կազմել iPhone-ի արտադրության մինչև 25 տոկոսը:

Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Apple Store-ի հավելվածները հոկտեմբերի 5-ից կթանկանան մի շարք երկրների օգտատերերի համար։ Միաժամանակ Ռուսաստանում iPhone 13-ը նոր մոդելի թողարկումից հետո էժանացել է 30 տոկոսով։