գլխավոր Գլխավոր ՀՀ նախագահը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ցավով ստացա Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի վերաբերյալ ողբերգական լուրը։

Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։