գլխավոր Քաղաքականություն Նիկոլիզմի հրաժարականը չպահանջող ընդդիմությունն ազգային չէ․ Շարմազանովը՝ «Ապրելու երկրի» մասին (տեսանյութ)

Նիկոլիզմի հրաժարականը չպահանջող ընդդիմությունն ազգային չէ․ Շարմազանովը՝ «Ապրելու երկրի» մասին (տեսանյութ)

Ազգային ընդդիմություն իրավունք ունեն կոչվելու այն ուժերը, որոնք պահանջում են Նիկոլի ու նիկոլիզմի հրաժարականը։ Մնացածը լեգիտիմացնում են իշխանությանը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցության և ներքաղաքական կյանքում այդ ուժի դիրքորոշման մասին հարցին․

«Այդ կուսակցության ղեկավար Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ պատերազմի ժամանակ պետք է միավորվել իշխանության շուրջ, որքան էլ այն անընդունելի լինի։ Ես նրան կպատասխանեմ պատմական օրինակով։ Երկրորդ աշխարհամարտի սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետը Նևիլ Չեմբեռլենն էր, որն իրականացնում էր պարտվողական քաղաքականություն։ Բրիտանացիները պատերազմի ամենաթեժ պահին, ընդ որում թե լեյբորիստները, թե Չեմբեռլենի կուսակից պահպանողականները հանեցին Չեմբեռլենին ու նշանակեցին պետական գործիչ Չերչիլին, որը Բրիտանիան բերեց հաղթանակի։ Սա նշանակում է, որ պատերազմի ժամանակ իշխանություն փոխում են, ընդ որում չի բացառվում նաև հենց իշխանության ներսից»,-նշել է հանրապետական գործիչը։