գլխավոր Իրադարձային Ռյազանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ ընդդեմ զորահավաքի (տեսանյութ)

Ռյազանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ ընդդեմ զորահավաքի (տեսանյութ)

Ռյազանի «Կենտրոնական» ավտոկայանում տղամարդն ինքնահրկիզվել է՝ ընդդեմ զորահավաքի։ Այս մասին գրում է Новая Газета-ն, որը հրապարակել է նաև ինքնահրկիզման կադրերը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 15:00-ի սահմաններում։

Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը մարմնի մակերեսի 90%-ի այրվածք է ստացել։ Նրան տարել են շտապօգնության մեքենայով։ Հիվանդանոց ժամանելուն պես տուժածին դրել են թթվածնի մատակարարմամբ հատուկ տուփի մեջ։
 

«Երբ նրան տանում էին, բղավում էր՝ «Ես չեմ ուզում գնալ ռազմաճակատ», – լրատվամիջոցին ասել է աղբյուրը: