գլխավոր Սպորտ Հայտնի է առաջիկա Էլ Կլասիկոյի անցկացման օրն ու ժամը

Հայտնի է առաջիկա Էլ Կլասիկոյի անցկացման օրն ու ժամը

Հայտնի է դարձել 2022/23 թթ․ մրցաշրջանում Լա Լիգայի առաջին Էլ Կլասիկոյի մեկնարկի օրն ու ժամը։

Կիրակի՝ հոկտեմբերի 16-ին, Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի «Բարսելոնային»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին։

Վեց տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 18 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» ունի 16 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։