գլխավոր Քաղաքականություն Փարիզը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել երկխոսությունը. Մակրոնի և Փաշինյանի...

Փարիզը Երևանին և Բաքվին կոչ է անում վերսկսել երկխոսությունը. Մակրոնի և Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանի կոչ է անում թուլացնել լարվածությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ։ Մամուլի ասուլիսը հեռարձակվել Է Ելիսեյան պալատի Twitter-ում։

Մակրոնը նշել է, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին կրիտիկական է։

«Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունն առանց հապաղելու պետք է վերսկսվի», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով ՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։

«Ես խաղաղության վերականգնման և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում», – ասել Է Մակրոնը։

Նշենք, որ Փարիզում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ առաջիկա ժամերին մտադիր է խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ֆրանսիան կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, հուսալի և բարգավաճ տարածաշրջան», – հավաստիացրել է Մակրոնը: