գլխավոր Աշխարհ Սնոուդենը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

Սնոուդենը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից  Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել՝ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հիշեցնենք, որ Սնոուդենը ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել, ինչի համար հետապնդվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից: