գլխավոր Քաղաքականություն ՀԱՊԿ-ն ողջունում է Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության կարգավորումը

ՀԱՊԿ-ն ողջունում է Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության կարգավորումը

ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի՝ սահմանին իրավիճակի կարգավորման վերաբերյալ արձանագրության ստորագրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ին, այս մասին հայտնել են կազմակերպությունից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը երկու երկրների սահմանին  հակամարտության դադարեցման և  իրավիճակի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել:

«Մենք դրական ենք գնահատում կողմերի համաձայնությունը, որն ուղղված է  երկու երկրների պետական սահմանի անցման գծի նախագծային նկարագրության ավարտին ուղղված աշխատանքների արագացմանը»,- ասվում է ՀԱՊԿ-ի «Տելեգրամ»  ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։