գլխավոր Իրադարձային ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտել է Իժևսկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտել է Իժևսկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ուդմուրտիայի Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

«Ցնցված ենք Իժևսկի դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպից։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում` տուժածներին», – Twitter-ում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Նշենք, որ այսօր Իժևսկի թիվ 88 դպրոցում 34–ամյա տղամարդը, որը այդ դպրոցի նախկին աշակերտ է, կրակ է բացել դպրոցում, որից հետո ինքնասպան է եղել։ Վերջին տվյալներով  հանցագործության զոհ է դարձել 15 մարդ, նրանցից 11 – ը երեխաներ են: Եվս 24 մարդ, այդ թվում ՝ 22 երեխա, վիրավորվել է։ Ուդմուրտիայում սուգ է հայտարարվել։