գլխավոր Քաղաքականություն ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել...

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ: