գլխավոր Տարածաշրջան Վրաստանյան բոլոր մաքսակետերը հատուկ ռեժիմով են աշխատում

Վրաստանյան բոլոր մաքսակետերը հատուկ ռեժիմով են աշխատում

Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտնում են Վրաստանի եկամուտների ծառայությունից։ Տեղեկության համաձայն՝ հատուկ ռեժիմի անցնելու պատճառը երթևեկության ավելացումն է։ Փոխանցում է Aliq Media-ն։

Ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի ողջ տարածքում անցակետերում ավելացվել է նաև մաքսավորների թիվը՝ մաքսային հսկողության ընթացակարգերը 24 ժամ անխափան իրականացնելու համար։

Ըստ Վրաստանի եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության՝ վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետով Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող բեռնատարների մաքսային հսկողության ընթացակարգերը մասամբ հետաձգվում են։

«Միջազգային բեռնաշրջանառության աճի շարունակականությունն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմինների հետ, որպեսզի արագ գտնվեն այլընտրանքային մաքսային անցակետեր՝ նպատակակետ երկրներ հասնելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։