գլխավոր Աշխարհ Իժևսկի դպրոցի հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, նրանցից 11-ը երեխաներ...

Իժևսկի դպրոցի հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի, նրանցից 11-ը երեխաներ են

Ուդմուրտիայի Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 15-ի։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին, որոնցից 7–ը` անչափահաս։

Այս պահին Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները պարզել են, որ հանցագործության հետեւանքով տուժել է 39 մարդ, որոնցից 15-ը զոհվել են, այդ թվում ՝ 11 աշակերտ և 4 մեծահասակ։ Վիրավորվել է 24 մարդ՝ 22 երեխա և 2 մեծահասակ», – ասել են գերատեսչությունից։