գլխավոր Սպորտ Որքա՞ն գումար կստանան գերմանացի ֆուտբոլիստները՝ Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու դեպքում

Որքա՞ն գումար կստանան գերմանացի ֆուտբոլիստները՝ Աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու դեպքում

Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան (DFB) հայտարարել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների մրցանակային գումարի չափը՝ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հաղթանակների դեպքում։

Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ֆուտբոլիստները կստանան 50.000-ական եվրո, քառորդ եզրափակչում հաղթելու համար՝ 100.000 եվրո, կիսաեզրափակչում հաղթելու համար՝ 150 հազար եվրո, իսկ բրոնզե մեդալակիր դառնալու դեպքում՝ 200.000 եվրո։

Արծաթե մեդալներ նվաճելու դեպքում մրցանակային գումարը կկազմի 250.000 եվրո, իսկ մրցաշարում հաղթելու դեպքում՝ 400.000 եվրո:

Գերմանացիները ընդգրկվել են E խմբում՝ Իսպանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հետ: