գլխավոր Տարածաշրջան Վրաստանի սահմանին շուրջ 3500 ավտոմեքենա է կուտակվել

Վրաստանի սահմանին շուրջ 3500 ավտոմեքենա է կուտակվել

«Վերին Լարս» անցակետում շուրջ 3500 ավտոմեքենա է կուտակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ «Վերին Լարս» անցակետով Վրաստան մեկնելուց։ Սեպտեմբերի 24–ին սահմանային անցակետի մոտ շուրջ 2300 թեթև մարդատար ավտոմեքենա է կուտակված եղել։

«Եվս 800 ավտոմեքենա է կուտակվել Կաբարդինո-Բալկարիայի և Ինգուշեթիայի Հանրապետության սահմաններին: Հանրապետության ճանապարհներին ընդհանուր առմամբ գրանցվել է 4891 տարանցիկ տրանսպորտային միջոց»,– ասված է հաղորդագրությունում։

Իշխանությունների տվյալով՝ անցած շաբաթ «Վերին Լարս» անցակետով պետական սահմանը հատել են 37,5 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ, ինչը 23,3 տոկոսով շատ է նախորդ շաբաթվա ցուցանիշից։