
Հոկտեմբերի 24-ի դրությամբ հոսպիտալացման իր հերթին է սպասում 388 կորոնավիրուսով վարակված պացիենտ: Միևնույն ժամանակ, ազատ մահճակալների թիվը 336 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արյվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։
Ըստ առողջապահության նախարարության՝ խոսքը միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սպասարկող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում առկա տեղերի մասին է։
Նշենք, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 75,523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2213-ով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 23,332 մարդ։