գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսի 1431 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 4 մարդ է...

Հայաստանում կորոնավիրուսի 1431 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 4 մարդ է մահացել վարակից

Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 1431 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը

Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահվան 4 դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8653)։ Այս պահին COVID-ի դեմ 2307 անձ է բուժում ստանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 623 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 149 318 անձ, իսկ ընդհանուր առմամբ` 2 254 914։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 75 597 է։