գլխավոր Ժամանց «Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս»․ Քսենիա Սոբչակը հեգնել է Տիմատիին երկիրը...

«Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս»․ Քսենիա Սոբչակը հեգնել է Տիմատիին երկիրը լքելու համար

Լրագրող ու հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր տելեգրամյան ալիքում քննադատել է հանրահայտ ռեփեր Տիմատիին (Տիմուր Յունուսով) մասնակի մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին երկիրը լքելու և Ուզբեկստան մեկնելու համար։

«Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս», – ասել է Սոբչակը՝ մեկնաբանելով երաժշտի արարքը։

Ավելի վաղ ռեփ-արտիստ Տիմատին խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ ՌԴ արդարադատության նախարարություն ուղղված վերջին դիմումի մասին, որում երգչուհին խնդրում է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում Պուգաչովայի գրառման տակ նա մեկնաբանություն է թողել։

«Կարծում եմ, որ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և եվրոպական փոքր դահլիճներում մի խումբ ներգաղթյալների հետ նրա քաղաքական որոշումների ու վեկտորի վրա ծիծաղելը իսկական արժանապատվություն և հայրենասիրություն է», – հեգնանքով գրել է Տիմատին։