գլխավոր Առողջապահություն ԱՊՀ երկրների առողջապահության պատասխանատուները ներկայացրել են իրենց հաջողություններն ու խնդիրները

ԱՊՀ երկրների առողջապահության պատասխանատուները ներկայացրել են իրենց հաջողություններն ու խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը առցանց մասնակցել է ԱՊՀ խորհրդի 35-րդ նիստին, որին ներկա է եղել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:  

Օրակարգում էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն, հոգեկան առողջություն, կադրային ներուժի զարգացում, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ հարցերն են, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: 

ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր: 

Արտակ Ջումայանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում բարեփոխումների ընթացքը, էլեկտրոնային առողջապահության ներդրման փորձը Հայաստանում: 

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև «Էլեկտրոնային առողջապահություն և հեռաբժշկություն» խորագրով կլոր սեղան: