գլխավոր Աշխարհ ԵՄ երկրների որևէ սպառնալիք չի փոխի ՌԴ-ի վճռականությունը ռազմական գործողության հարցում. ԱԳՆ

ԵՄ երկրների որևէ սպառնալիք չի փոխի ՌԴ-ի վճռականությունը ռազմական գործողության հարցում. ԱԳՆ

ԵՄ-ի կամ արևմտյան այլ երկրների կողմից որևէ սպառնալիք չի փոփոխի ՌԴ–ի վճռականությունը ռազմական հատուկ գործողության բոլոր խնդիրները լուծելու հարցում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Որևէ սպառնալիք չի փոփոխի մեր վճռականությունը կապված ռազմական հատուկ գործողությունների բոլոր խնդիրների և նպատակների իրականացման և Ռուսաստանի բնակչության պաշտպանությունն ապահովելու հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և հանդիսանում են այդ տարածքների բնակիչների ինքնորոշման և կյանքի կազմակերպման օրինական իրավունքների իրացում` համաձայն սեփական քաղաքակրթական, մշակութային և կրոնական ավանդույթների։