գլխավոր Շոուբիզնես Երբեք նման բան չեմ տեսել. Ջոլին այցելել է ջրհեղեղների հետևանքով լուրջ ավերածություններ...

Երբեք նման բան չեմ տեսել. Ջոլին այցելել է ջրհեղեղների հետևանքով լուրջ ավերածություններ կրած Պակիստան (լուսանկարներ)

Հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել է վերջերս տեղատարափ ջրհեղեղների հետևանքով լուրջ վնասներ և ավերածություններ կրած Պակիստան, որտեղ տարերային աղետի հետևանքով մոտ 1600 մարդ է զոհվել, ավելի քան 7 մլն-ը՝ տեղահանվել, գրում է Daily Mail-ը:

Ջոլին հանդիպել է ջրհեղեղների հետևանքով տուժածների հետ, ապա շեշտել, որ Պակիստանում տեղի ունեցած աղետը պետք է արթնանալու կոչ լինի աշխարհին՝ կլիմայական փոփոխությունների հետ կապված:

Ներկայում ավելի քան յոթ միլիոն տեղահանվածից շատերն ապրում են ժամանակավոր վրաններում՝ առանց մոծակներից պաշտպանության և հաճախ մաքուր խմելու ջրի կամ լվացքի միջոցների քիչ հասանելիության:

«Ես երբեք նման բան չեմ տեսել», – ասել է Ջոլին, որն ավելի վաղ այցելել էր Պակիստան՝ հանդիպելու 2010 թվականի ավերիչ ջրհեղեղի և 2005 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին:

«Ես միանգամայն ձեզ հետ եմ՝ միջազգային հանրությանը ավելին անելու մղելու համար… Կարծում եմ, սա իսկական ահազանգ է աշխարհին այն մասին, թե որտեղ ենք մենք գտնվում: Կլիմայի փոփոխությունը ոչ միայն իրական է և ոչ միայն գալիս է, այլև արդեն այստեղ
է», – ասել է նա մայրաքաղաք Իսլամաբադում քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների հանդիպման ժամանակ: 

Ջոլին, որը ներկայացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, այցելել է հարավային Սինդ նահանգ՝ ամենաշատ տուժած նահանգներից մեկը, որտեղ հանդիպել է ճամբարներում բնակվող տեղահանվածների հետ:

Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է պակիստանցիներին սպասվող «երկրորդ աղետի» մասին. խոսքը մալարիայի, խոլերայի, ինչպես նաև թերսնուցման մասին է:

Գիտնականները ռեկորդային մուսոնային անձրևները կապում են կլիմայի փոփոխության հետ:

Pakistan has been lashed by unprecedented monsoon downpours that flooded a third of the country - an area the size of the United Kingdom - and killed nearly 1,600 people, according to the latest government figures. Jolie, who represents the United Nations High Commissioner for Refugees (UNHCR), visited southern Sindh province, one of the worst-affected areas, where she met with displaced flood victims living in camps
Jolie, pictured speaking to flood victims, said she had 'never seen anything like this' at a meeting with military officials in Islamabad and called for the international community to provide more aid
Pictured: Jolie meets with flood victims at a makeshift shelter in Ibrahim Chandio village at Johi town in Dadu district