գլխավոր Աշխարհ Ղազախստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանից միգրացիայի աճը

Ղազախստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանից միգրացիայի աճը

Ղազախստանի ԱԳՆ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանից միգրացիայի հետ կապված իրավիճակին, և եթե դրա աճի պատճառով լուրջ ռիսկեր առաջանան, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն՝ «հաշվի առնելով միջազգային իրավունքն ու ազգային օրենսդրությունը: Տարածաշրջանի ցանկացած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մենք ելնելու ենք ազգային անվտանգության առաջնահերթությունից»,- ասված է ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Նախարարությունը միաժամանակ կոչ է արել երկրի քաղաքացիներին խոհեմ լինել և հավատարիմ մնալ հյուրընկալության ավանդույթներին:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ղազախա-ռուսական սահմանին հանրապետություն մուտք գործող օտարերկրացիների թիվն ավելացել է։ Ռուսաստանից Ղազախստան մուտք գործած մեքենաների թիվը սեպտեմբերի 21-ից աճել է 20%-ով։

Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեն հայտնել է, որ 2022 թվականին երկիր է մուտք գործել 1 660 000 ՌԴ քաղաքացի, իշխանություններն ամբողջական տեղեկատվություն ունեն նրանց մասին, և նրանց ժամանումը խստորեն վերահսկվում է։