գլխավոր Քաղաքականություն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը վերջին էսկալացիայի վերաբերյալ կարճ շփում են ունեցել

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Յակուբ Էյուբովը Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կարճ շփում են ունեցել: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

«Առանձին հանդիպում չի եղել, երկու երկրների փոխվարչապետերը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, որի շրջանակներում կարճ շփում են ունեցել վերջին շրջանի էսկալացիայի վերաբերյալ»,-հայտնել են գրասենյակից: