գլխավոր Իրադարձային Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների մասով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Եռաբլուրում «կարմիր բերետավորների» գործողությունների մասով ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների մասով Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում: