գլխավոր Իրադարձային Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում ոչ պաշտոնական զրույց են ունեցել

Նշվում է, որ ոչ պաշտոնական զրույցի հիմնական թեման սահմանային վերջին լարվածությունն է եղել։

Մոսկվայում ոչ պաշտոնական մթնոլորտում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը Մոսկվայում մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին։