գլխավոր Իրավունք Աննա Վարդապետյանից հետո Հայաստանի զինվորական դատախազը հեռացել է պաշտոնից, ԺՊ–ն նրա տեղակալն...

Աննա Վարդապետյանից հետո Հայաստանի զինվորական դատախազը հեռացել է պաշտոնից, ԺՊ–ն նրա տեղակալն է, որը տեղակալներ չունի

Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Այնուհետև, նրա տեղակալ Գուրգեն Հակոբյանը նշանակվել է զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատար։

Այժմ, Դատախազության Կառուցվածքից, Tert.am-ը տեղեկանում է, որ զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատարը զինդատախազի տեղակալն է, որը տեղակալներ չունի։

Պատճառն այն է, որ Աննա Վարդապետյանը Երևանի դատախազին ազատել էր պաշտոնից, և նշանակել զինդատախազի տեղակալ, ինչից հետո Սևակ Հովհաննիսյանը ազատվելու դիմում էր ներկայացրել։
Զինդատախազի մյուս տեղակալին՝ Վահագն Մուրադյանին, Աննա Վարդապետյանը որոշել էր փոխադրել և նշանակել Դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։

Վահե Հարությունյանի մյուս տեղակալը՝ Արսեն Սարդարյանը, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել և իր դիմումի համաձայն ազատվել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 16–ին։