գլխավոր Իրադարձային Ալեքսանդր Ազարյանն առողջական խնդիրներ ուներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել....

Ալեքսանդր Ազարյանն առողջական խնդիրներ ուներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել. դատավոր Հովհաննիսյան

Ալեքսանդր Ազարյանն ուներ առողջական խնդիրներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ։ Նրան բուժում էր անհրաժեշտ, դրա համար աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել», – նշել է դատավոր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարել են։