գլխավոր Իրադարձային Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը

 97 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայրը՝ Դոնալդ Բլինկենը։ Նրա մահվան մասին Twitter-ում հայտնել է որդին։

«Իմ ընտանիքը կորցրեց ծնողի ու պապիկի, մեր սիրո ու ոգեշնչման աղբյուր իմ հայր Դոնալդ Բլինկենին։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զինծառայող, ԱՄՆ-ի դեսպան, Մարկ Ռոտկոյի հիմնադրամի նախագահ, Նյու Յորքի պետական համալսարանի նախագահ. հայրս ծառայել է իր քաղաքին, նահանգին և երկրին»,- գրել է Էնթոնի Բլինկենը:

Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով` հայրն է իրեն ոգեշնչել զբաղվել պետական ծառայությամբ, նա ապրել է պարկեշտ, արժանավայել և համեստ կյանքով։

«Նա սիրում էր կնոջը` Վերային, և իր ընտանիքին։ Նա հրաշալի կյանք է կառուցել և ինձ էլ հրաշալի կյանք տվել։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,- նշել է դիվանագետը։Դոնալդ Բլինկենը 1978-1990 թվականներին եղել է Նյու Յորքի պետական համալսարանի նախագահը, 1994-1997 թթ. գլխավորել է դիվանագիտական առաքելությունը Հունգարիայում։