գլխավոր Իրադարձային Բելառուսում մոբիլիզացիա չի լինելու. Լուկաշենկո

Բելառուսում մոբիլիզացիա չի լինելու. Լուկաշենկո

Բելառուսում մոբիլիզացիա չի նախատեսվում, տեղեկատվական դաշտում բոլոր նման հաղորդագրությունները կեղծ տեղեկություններ են։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲելՏԱ» գործակալությունը։

«Մոբիլիզացիա չի լինելու. Սա սուտ է»,- ասել է նախագահը։

Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ Բելառուսի ՊՆ-ն հետևում և արձագանքում է դրսից եկող սպառնալիքներին, ուստի երկրի զինված ուժերը պարբերաբար վարժանքներ են անցկացնում, այդ թվում՝ հակաահաբեկչական։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով մասնակի մոբիլիզացիա, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր մարտական փորձ ունեն։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և Դոնբասում 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա հավելել է, որ զորակոչվելու է 300 000 պահեստազորային։ Շոյգուն նաև ասել է, որ մասնակի մոբիլիզացիան չի ազդի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։