գլխավոր Իրավունք «Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել

«Սուրմալուի» պայթյունի գործով 130 անձ է հարցաքննվել. կալանավորվածներից 1-ն ազատ է արձակվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, տուժող են ճանաչվել 90–ը, որոնցից 55–ը մարմնական վնասվածք ստացածներն են, 35–ը` ֆինանսական: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Քննչական կոմիտեն ավարտել է քննչական գործողությունները «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, նրանցից 3-ը կալանավորվել են, ապա դատարանի որոշմամբ նրանցից մեկի խափանման միջոցը փոխվել է և գրավ կիրառվել»,- ասել է Թադևոսյանը։