գլխավոր Սպորտ Զախարյանը, հնարավոր է, ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում

Զախարյանը, հնարավոր է, ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում

 Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Այսինքն` ֆուտբոլիստը կարող է փոխել նաև հավաքականը: Տեղեկությունը հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը Twitter–ի իր էջում:

Նշենք, որ Զախարյանն արդեն հանդես եկել է Ռուսաստանի հավաքականում: Այդ իսկ պատճառով նա իրավունք չունի հանդես գալու այլ հավաքականի կազմում։ Բայց ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել և նրան թույլ տալ խաղալու Հայաստանի հավաքականում: