գլխավոր Մամուլի տեսություն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը շուտով կրկին կսկսի գործել․ «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը շուտով կրկին կսկսի գործել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից կսկսի գործել «Շանգրի Լա» խաղատունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այն գրեթե 4 տարի չէր գործում` իշխանությունն իր քաղաքական տարաձայնությունները Գագիկ Ծառուկյանի հետ «կոտրեց» այս խաղատան գլխին, որն ամսական 2 միլիոն դոլարի չափ հարկ էր վճարում պետական գանձարան:

Տարբեր ստուգումներ կազմակերպեցին, օրինական լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ փակեցին կազինոն, եւ «Մուլտի գրուպը» դիմեց դատարան ու դատական կարգով հասավ նրան, որ ոչ միայն լիցենզիան օրինական ճանաչվեց, այլեւ տույժ-տուգանքները պետական գանձարանից մուծվեցին: Հիմա բոլոր արգելքները վերացվել են, եւ խաղատունը շուտով կսկսի գործել: Սակայն այս ընթացքում խաղատան ողջ անձնակազմը ցրվել, հեռացել է, իսկ խաղատունն աշխատեցնելու համար անհրաժեշտ է 700-ից ավելի աշխատակից: Ստիպված են եղել այդ կադրերի մոտ կեսին հրավիրել դրսից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։