գլխավոր Իրադարձային Զորահավաքի մասին Պուտինի հայտարարությունից հետո առաջին 24 ժամում կամավոր զինկոմիսարիատներ է ժամանել...

Զորահավաքի մասին Պուտինի հայտարարությունից հետո առաջին 24 ժամում կամավոր զինկոմիսարիատներ է ժամանել մոտ 10 000 մարդ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մասնակի զորահավաքի մասին ՌԴ նախագահի հայտարարությունից հետո առաջին 24 ժամում մոտ 10 000 մարդ կամավոր ժամանել է զինկոմիսարիատներ՝ չսպասելով ներկայանալու ծանուցման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով մասնակի մոբիլիզացիա, համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր մարտական փորձ ունեն։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և Դոնբասում 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա հավելել է, որ զորակոչվելու է 300 000 պահեստազորային։ Շոյգուն նաև ասել է, որ մասնակի մոբիլիզացիան չի ազդի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։