գլխավոր Միջազգային Ֆինլանդիան պատրաստվում է ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք սահմանել

Ֆինլանդիան պատրաստվում է ռուսաստանցիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք սահմանել

Ֆինլանդիան չի ցանկանում տարանցիկ երկիր լինել Շենգենյան վիզա ստացող ռուսաստանցիների համար: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Նրա խոսքով՝ այդ հարցի լուծման համար Հելսինկին նախատեսում է փոխել օրենսդրությունը։ Հաավիստոն նշել է, որ դա ուղղված կլինի Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը սահմանափակելուն կամ ամբողջությամբ դադարեցնելուն: Նախարարը հավելել է, որ այդ թեման առաջիկայում կքննարկվի երկրի խորհրդարանում։

Ֆինլանդիայի գլխավոր դիվանագետը նաև ընդգծել է, որ այդ հարցը բազմիցս բարձրացրել է Եվրամիության մակարդակով: «Չկա որևէ բարոյական հիմք, որպեսզի ռուս զբոսաշրջիկները շարունակեն հանգստի մեկնել, կարծես ոչինչ չի պատահել»,- ասել է Հաավիստոն: