գլխավոր Իրադարձային Արևմուտքը Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է «նա, իհարկե, շանորդի է, բայց...

Արևմուտքը Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է «նա, իհարկե, շանորդի է, բայց նա մեր շանորդին է» սկզբունքով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ արևմտյան երկրները դառնում են Ուկրաինայի հակամարտության կողմ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նրանք, ովքեր զենք են ուղարկում Կիև, շահագրգռված են հակամարտությունը շարունակելու և Ռուսաստանի թուլացման մեջ»,- ասել է Լավրովը:

Բացի այդ, դիվանագետն անդրադարձել է Արևմուտքի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցելուն՝ ասելով հետևյալը.«Արևմուտքը Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է «նա, իհարկե, շանորդի է, բայց նա մեր շանորդին է» սկզբունքով»,- ասել է Լավրովը:

ՌԻԱ «Նովոստի»-ն մանրամասնում է, որ ՌԴ նախարարի կողմից մեջբերված արտահայտությունը վերագրվում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որը դա ասել է՝ նկատի ունենալով նիկարագուացի զինվորական և պետական գործիչ Անաստասիո Սոմոսա Գարսիային, որն ԱՄՆ-ի կողմից քաղաքականապես աջակցվում էր իր հակակոմունիստական հայացքների համար։