գլխավոր Միջազգային Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռ չկա. Պեսկով

Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռ չկա. Պեսկով

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց դեռևս չկա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ գրաֆիկում չկա»,– նշել է նա։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի` Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է վերջերս ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել, քննարկել Ուկրաինայի իրադրությունը, անդրադարձել էներգետիկայի հարցերին: