գլխավոր Իրադարձային Դիմակավորված անձինք խուզարկություններ են կատարել Իշխան Սաղաթելյանի հարազատների բնակարաններում, հարցաքննության է հրավիրվել...

Դիմակավորված անձինք խուզարկություններ են կատարել Իշխան Սաղաթելյանի հարազատների բնակարաններում, հարցաքննության է հրավիրվել հայրը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։

Լրատվականի աղբյուրը նշում է, որ ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հարը և հարազատները։

ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ գործողություններ են իրականացրել անգամ Սաղաթելյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերություններում և բիզնեսներում։

ՊԵԿ-ի ստորաբաժանումները գործողությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ժամանակ Սաղաթելյանն անվանել էր «Սորոսի վաստակ»։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում