գլխավոր Իրադարձային Էրդողանը մտադիր է մոտ օրերս զանգահարել Պուտինին

Էրդողանը մտադիր է մոտ օրերս զանգահարել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:

Ինքը՝ Թուրքիայի նախագահը, Նյու Յորքում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է` Պուտինի եւ Զելենսկու հետ ԱՄՆ-ից վերադառնալուն պես բանակցություններ վարելու ծրագրերի մասին: