գլխավոր Միջազգային Չինաստանը յուղ չի լցնի ուկրաինական հակամարտության կրակի վրա. արտգործնախարար

Չինաստանը յուղ չի լցնի ուկրաինական հակամարտության կրակի վրա. արտգործնախարար

Չինաստանն ուկրաինական հակամարտության կրակի վրա յուղ չի լցնի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայի ներկայիս իրավիճակի ընդլայնման և ձգձգման միտում է նկատվում, դրա բացասական ազդեցությունն օրեցօր ավելի լուրջ է դառնում։ Սա այն է, ինչ Չինաստանը չէր ցանկանա տեսնել։ Գլխավոր առաջնահերթությունը հրադադարի և պատերազմի դադարեցումն է», – ասել Է Վան Ին։

Նա նշել է նաև, որ Չինաստանը պարզապես դիտորդ չի լինելու, այլ շարունակելու է իր դերը խաղալ։«Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք ԵՄ–ին և առաջատար եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շարունակեն ակտիվ միջնորդությունը և բոլոր ջանքերը գործադրեն խաղաղության հասնելու համար»,–հավելել է ՉԺՀ-ի արտգործնախարարը: