գլխավոր Իրադարձային Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվեց երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ Փաստինֆո

Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվեց երկու ոստիկանի ազատել ծառայությունից․ Փաստինֆո

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի նկատմամբ՝ «Նկատողություն»։