գլխավոր Իրադարձային Ջերմուկ–Երևան–Ջերմուկ հանրային տրանսպորտն արդեն աշխատում է

Ջերմուկ–Երևան–Ջերմուկ հանրային տրանսպորտն արդեն աշխատում է

Ջերմուկ–Երևան–Ջերմուկ ուղղությամբ երթևեկող հանրային տրանսպորտն արդեն աշխատում է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ջերմուկի համայնքապետարանի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին սկսված Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով անցած շաբաթ Վայք–Սիսիան ավտոճանապարհից դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում էին ոստիկաններն ու զինծառայողները։ 

«Ջերմուկ-Երևան ուղևորափոխադրումը կլինի ժամը 15:00–ին, իսկ Երևան-Ջերմուկ ուղևորափոխադրում` ժամը 10:00–ին։ Օգտվեք հանրային տրանսպորտից , որպեսզի ամեն ինչ անցնի բնականոն կյանքի»,– նշել է Ավետիսյանը։