գլխավոր Աշխարհ Մակրոնը հավաստիացրել Է, որ Ֆրանսիան պատերազմական վիճակում չի գտնվում Ռուսաստանի հետ

Մակրոնը հավաստիացրել Է, որ Ֆրանսիան պատերազմական վիճակում չի գտնվում Ռուսաստանի հետ

Ֆրանսիան պատերազմական վիճակի մեջ չի գտնվում Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայի օժանդակությանը, եւ շարունակում Է Մոսկվայի հետ երկխոսության շարունակման ուղեգիծը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը կայացել Է ինքնաթիռում, երբ նա վերադառնում Էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանից:

«Այո, այժմ Ռուսաստանը որոշել Է անցնել Էսկալացիայի նոր փուլի, մասնավորապես, մասնակի զորահավաքի հաշվին, ինչպես նաեւ այն մասին հիշեցմամբ, թե իր մոտ կան համապատասխան սպառազինություններ: Ես կարծում եմ, որ մեր պարտքն Է շարունակել աջակցել Ուկրանիային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր տարածքը, թեեւ մենք պատերազմական վիճակում չենք գտնվում Ռուսաստանի հետ»,- ասել Է նա:

«Օգնելով Ուկրաինայի դիմադրությանը եւ դիրքերի վերականգնմանը՝ մենք միաժամանակ շփում են պահպանում Ռուսաստանի հետ»,- հայտարարել Է նա: Ֆրանսիայի ղեկավարը հայտնել Է, որ առավոտյան քննարկում Է անցկացրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ զուգահեռաբար այն բանակցությունների հետ, որոնք նա վարում Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: