գլխավոր Աշխարհ Պեսկովը՝ զորահավաքի ֆոնին օդանավակայաններում տիրող իրավիճակի լուրերի մասին

Պեսկովը՝ զորահավաքի ֆոնին օդանավակայաններում տիրող իրավիճակի լուրերի մասին

Ռուսական օդանավակայաններում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության ֆոնին բարձրացված աղմուկի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է՝ հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Օդանավակայաններում ինչ-որ ոգևորության և այլնի մասին տեղեկատվությունը խիստ ուռճացված է: Կան անցակետեր և այլն: Այս թեմայով շատ կեղծ տեղեկություններ են հայտնվում»,- զգուշացրել է նա:

Կրեմլի խոսնակը խորհուրդ է տվել շատ զգույշ լինել նման հրապարակումների նկատմամբ, որպեսզի «չդառնանք այս հարցում կեղծ տեղեկատվության զոհ»։