գլխավոր Աշխարհ Հունգարիայի վարչապետը կոչ Է արել ԵՄ-ին՝ մինչեւ տարեվերջ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Հունգարիայի վարչապետը կոչ Է արել ԵՄ-ին՝ մինչեւ տարեվերջ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրյակին հայտարարել Է, թե հարկ Է, որպեսզի ԵՄ-ն մինչեւ այս տարվա վերջը չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հունգարական ԶԼՄ-ները:

«Փակ դռների ետեւում կայացած հանդիպմանը Օրբանն օրենսդիրներին ասել Է, որ պատժամիջոցները Եվրոպայի տնտեսությանն ավելի մեծ վնաս են հասցնում, քան Ռուսաստանին, եւ դրանց չեղարկումը կզսպի գնաճը ու կկրճատի ռեցեսիայի ռիսկը: Այդ մասին, չվկայելով որեւԷ մեկին, հաղորդել Է Magyar Nemzet թերթը, որը կապված Է վարչապետի կուսակցության հետ»,-հաղորդել Է գործակալությունը:

Ավելի վաղ այս շաբաթ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն հայտարարել Է, որ չպետք Է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ դա միայն կխորացնի Եվրոպայի Էներգետիկ ճգնաժամը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանում հայտարարել Է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը շարունակելու՝ Բրյուսելի մտադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: